• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ Հաագայում

18 ապրիլի, 2024

Ապրիլի 18-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության և Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հաագայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված համերգ։ Վերջինիս ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Դոն Սեդերը, Իսա Կահրամանը և Դերկ Բոսվայքը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրեն Էրիկ Վեսթստրատեն, հասարակական-քաղաքական, արվեստի և մշակույթի գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառման մեկնարկին ելույթ ունեցավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը։ Դեսպան Բիյագովն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության դատապարտման և մեղավորների պատժման պարագայում տեղի չէին ունենա 20-րդ դարի այլ ոճրագործություններ, իսկ հետագայում՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը։ Դեսպանը նշեց, որ ցեղասպանությունները, թեև տեղի են ունենում հստակ խումբ ներկայացնող անձանց նկատմամբ, վերջիններիս ազդեցությունը տարածվում է ամբողջ մարդկության վրա, ուստի՝ ցեղասպանության դեմ պայքարելու համար անհրաժեշտ են համամարդկային ջանքեր։ Այս համատեքստում ներկայացվեցին Հայաստանի ջանքերը միջազգային ասպարեզում՝ ուղղված ցեղասպանության հանցագործության կանխարգելմանն ու դատապարտմանը։ 

Ելույթներով հանդես եկան նաև Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Դոն Սեդերը և Իսա Կահրամանը, «Ճշմարտության և արդարադատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Կ․ Աբգարյանը, հասարակական-քաղաքական գործիչ, նախկին խորհրդարանական Հ․ ֆան Բոմմելը։ 

Հիշատակի երեկոն ավարտվեց «Ծիրանի ծառ» երգչախմբի, օպերային երգչուհի Արցախից Միլենա Բեգլարյանի, Աբովյան մշակութային միության սաների  կատարումներով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: